2017-01-17

Գիտագործնական լրաքաղ ուսճամբարից (Օր երկրորդ)

 







       Արդեն երկրորդ օրն է, ինչ մեկնարկել է գիտագործնական հավաքի կլոր սեղան քննարկումները: Այսօր՝ ժամը 10:00-11:00, ընկերներիս հետ մասնակցեցի կենտրո-նական ընթերցասրահում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը:
Ասեմ, որ նախապես դպրոցի կայքերից տեղյակ էի, թե ո՞վքեր և  ի՞նչ նախագծերով են ներկայանալու: Բայց, իհարկե, հետաքրքրությանս շրջանակը այդքանով չսահմա-նափակվեց: Շտապեցի, ինչպես ընկեր Լիլիթն է ասում՝ թանկ կապիտալը՝ տեղեկա-տվությունը, սպունգի պես քաշելու:
Գիտագործնական հավաքի բացումը արվեց Հերմինե Անտոնյանի և իր սովորողների նախագծերի ներկայացմամբ: Սովորողները պատմում էին, թե ի՞նչ ծրագրերով են աշխատում (սկսնակները՝ HTML, փորձառուները՝ JavaScript), ի՞նչ պատրաստի աշխատանքներ ունեն, ինչպիսի՞ կարևոր ներդրում ունեցան 2016թ.-ին՝ ծրագրա-վորողների ակումբի սովորողներով wordpress հարթակի վրա ստեղծելով կրթահամա-լիրի որոշ դպրոցների ենթակայքերը: Տեղեկացա տարբեր կայքերի վիճակագրական տվյալների մասին և, գիտե՞ք, կայքերի ուսումնասիրության վարկանշային տվյալները Հայաստանում հուսադրող են,  մնում է միայն ավելիին ձգտենք:
Սովորողների նախագծերը լսելուց հետո, ներկաները հնչեցրին հարցեր, լսեցին պատասխանները: Տիար Գևորգը տվեց հարցեր, որոնք ինձ էլ էին հետաքրքրում, այն է՝ արդյոք սովորող-ծրագրավորողները ունե՞ն պատվերներ և իրականացնու՞մ են շահույթ հետապնդող նախագծեր: Պարզվեց, որ վերջինս ևս կարևոր է իրենց գործելա-ոճում, բայց այդ մասին կուլիսներում:) Իսկ քննարկումների ամենահարցասեր մեր Տիար Բլեյանը հավելեց. «Պետք է սովորողները ավելի լայն լսարանին ցույց տան, որ իրենք էդպիսի բաներ են ստեղծում, որ այդքան գրավիչ է, հետաքրքիր, ոչ թե նրա համար, որ սովորողներ գան կրթահամալիր (դա վտանգավոր մտածելակերպ է, առևտուր կա դրա մեջ, և դա դեմ է կրթահամալիրի գործելաոճին), այլ կարևորը մեր երկիրը, աշխարհը փոխվի մեր հետաքրքիր մտքերի, գործունեության շնորհիվ. չէ՞ որ  սովորողը ուրախություն, լույս է բերում…»:
Համառոտ անդրադարձ կատարելով ներկայացված առաջին նախագծին՝ հավելեմ, որ կայքերում կատարվող այս աշխատանքները մեծ առաջընթաց են ոչ միայն նախա-գիծը իրականացնողների, այլև բոլորիս համար տեղեկատվական հոսքերի այս դարաշրջանում: Մնում է ողջունել և հաջողություն մաղթել սովորողներին իրենց բոլոր ձեռնարկումներում:
Երկրորդ նախագիծը ներկայացրեցին Հասմիկ Թոփչյանն ու սովորողները: Թեման հետևյալն էր՝ «Սովորողի բլոգը որպես աշխատանքային գործիք, ինքնաարտահայտ-ման հարթակ»: Սա կարծես բովանդակային առումով նախորդ նախագծի շարունակությունը լիներ: Բոլորս էլ ունենք բլոգներ, բայց մեզանից շատերը չի օգտվում կամ տեղյակ չէ, թե ինչ բազմազան հնարավորություններ է տալիս բլոգը մեր աշխատանքը ավելի հետաքրքիր ու ներկայանալի դարձնելու համար: Ընկեր Հասմիկի և սովորողների աշխատանքները՝ լինի դա տարբեր լեզուներից կատարվող թարգմանությունները, բառարանները, լեզվական առաջադրանքները, բառախաղերը, որոնք ուսուցչի ասելով սպորտի, մտավարժանքի են վերածվել, իրականում զարգացնող են և գիտելիքահեն: Սովորողները նույնիսկ կոնկրետ տվյալներ էին ներկայացնում, թե յուրաքանչյուր կիսամյակ, օրինակ, քանի հայ և համաշխարհային հեղինակներ են ընթերցել (թվով 12), կամ չորս ամսում 27 ստեղծագործական-վերլուծական աշխատանքներ են կատարել: Սա ևս կարևոր առաջընթաց է՝ ներառյալ նաև ավագ դպրոցի մի քանի սովորողի բլոգավարության աշխատանքները, որոնք դարձրել են ինքնաարտահայտման գործիք և այլ բլոգերների հետ շփվելու հարթակ-ներ:
Եվ վերջապես երրորդ՝ մեր կողմից սիրված հեծանվաերթի նախագիծը, որը ներկա-յացրեցին Վարդուհի Հայրյանն ու սովորողները: Հեծանիվը հանրակրթական գործիք է կրթահամալիրում: Այն սովորողներին սովորեցնում է հեծանիվը ընկալել որպես փոխադրամիջոց որևէ նախագիծ իրականացնելու, տեղաշարժվելու համար. հեծա-նիվը ենթադրում է շուրջտարյա գործածություն: Յուրաքանչյուր երթին սովորողների կազմը համալրվում է, և միասին փորձում են մեծ տարածքներ հաղթահարել:
Սա ուսումնական ճամբարի գիտագործնական հավաքի երկրորդ օրվա համառոտ լրաքաղն է: Հույս ունենք, գոնե նվազագույն տեղեկատվության շեմը հաղթահարեցինք մեր լուսաբանման շնորհիվ: )
Համակարգող ուսուցիչ՝ Լիլիթ Մադոյան:

Комментариев нет:

Отправить комментарий