2017-10-08

Պատմություն 9

Արտաշես I-ինի բարեփոխումները 04.02.2018
Արցախի հերոս՝ Աշոտ Ղուլյան 19.12.2017
ՀՀ ազգային հերոս՝ Ալեք Մանուկյան 19.12.2017
ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան


Ապրիլի 16-20
ա/ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը: Ինչու՞.
Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:
Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:
Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թեհզորանալը և թեարքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային:
Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:
բ/ Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր: Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը.
354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը: Այնտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում գթասիրտ  լինելու իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից ՝ ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Առաջին ժողովի որոշումների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ:

գ/ Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
371 թ. Ձիրավի դաշտում:
Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները`   (Ուտիք, Գուգարք, Աղձնիք և այլն): Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո:
Հռոմեական պատմիչ Ամմիանոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով:

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը:

Ապրիլ 9-10
ա/ Ներկայացրե՛ք արքունի գործակալությունները ևնրանց գործառույթները /գրավոր, դասագիրք/.
Արքունիքը կազմված է մի շարք գործակալություններից.՝1.Հազարապետություն-սահմանում է պետության հարկերը,կատարում է քաղաքների,ամրոցների,ճանապարհների կառուցում2.Սպարապետություն-նրա գլուխ կանգնած է սպարապետը,նրան են ենթարկվում երկրի բոլոր զորքերը:3.Մարդպետություն-Նա վերահսկում է արքունի տարածքները,պահպանում է արքունի գանձերը:4.Մախազություն-այն ղեկավարում է մախազը,նա թագավորի թիկնապահ գնդի ղեկավարն էր:5.Թագադիր ասպետություն-պատասխանատու է պալատական արարողության,և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:6.Մեծ դատավորություն-որը գլխավորում է կաթողիկոսը,նա հրավիրում է եկեղեցական ժողովներ և լուծում է նախարարների միջև ծագած վեճերը:
բ/ Ի՞նչ էին բովանդակում Գահնամակ և Զորանամակ փաստաթղթերը /գրավոր, դասագիրք/.
Գահնամակ- Գահնամակը պետական կարևոր փաստաթուղթ է, որում նշվում են նախարարական տները, ըստ իրենց զբաղեցրած դիրքի: Զորանամակ- Զորանամակը արքունի կարևոր փաստաթուղթ է, որով նշվում էին նախարարական տները, ըստ իրենց հզորության ուժի:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6

Ի՞նչ է քաղաքական բռնությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քաղաքական բռնությունների նկատմամբ: Ըստ ձեզ՝ դրանք արդարացում ունե՞ն: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը.

Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։Այդ ամենը հնարավոր դարձավ անսանձ բռնության ու ամբողջատիրության պատճառով, ժողովրդավարության բացակայության պայմաններում։ Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն նրա մահից հետո (1953թ.)։Իշխանության ամենաթույլ կողմերից մեկն է քաղաքական բռությունը: Որոշակի թույլ իշխանություններ դիմում են այդ քայլին ավելիի համար: Դա ընդիմության հետապնդում է , խաղաղ բողոքի ակցիաների դեմ ուժի կիրառում է , ժողովրդավարական նախաձեռնությունների արգելումն է: Ոչ մի հիմքով քաղաքական բռնությունը արդարացում չունի քանզի ամեն մարդ ինքն իր իրական իշխանությունն է ժողովուրդն է իրական և միակ իշխանությունը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-29

Փորձե՛ք գնահատել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը.
Քեմալաբոլշևիկյան մերձեցումների հաջորդ փուլը դա Մոսկվայի և Կարսի պայմանագրերն էին: Ընդհանրապես Մոսկվայիպայմանագիրը հայ ժողովրդի հանդեպ ամենաաղաղակող անարդարություններից մեկն էր և մեր կենսական շահերի հաշվինքեմալաբոլշևիկյան մերձեցման թերևս ամենացցուն օրինակը: 1926թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը Մոսկվայում տեղիունեցավ ռուս-թուրքական խորհրդաժողով, որտեղ քննարկվելու էին նաև Հայաստանին առնչվող հույժ կարևոր հարցեր: Մոսկվամեկնեց նաև հայկական պատվիրակություն արտգործժողկոմ Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, որն իր հետ բերել էր սեփականառաջարկները խոհրդաժողովի մասնակիցներին ներկայացնելու համար: Սակայն, թուրքերի պնդմամբ, հայկականպատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, թեև, ինչպես ասվեց, այնտեղ վճռվելու էին Հայաստանի համարկենսական նշանակություն ունեցող խնդիրներ:Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսական կողմը իր վրա կվերցնի հայերի շահերըներկայացնելու գործը, սակայն, բնականաբար, դա նույնպես տեղի չունեցավ: Պետք է նշել, որ բանակցությունների ժամանակռուսական կողմը ճանաչել էր թուրքական «Ազգային ուխտը», և բանակցությունների հիմքում ընկած էր 1920թ. օգոստոսի 24-ինկնքված քեմալաբոլշևիկյան հայտնի համաձայնագիրը: Հարկ է ընդգծել, որ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ ռուսական կողմըընդունում էր թուրքական կողմի իրավունքները այն տարածքների վրա, որոնք այդ ուխտով սահմանված էին որպես թուրքականտարածքներ:Խոսքը հայկական տարածքների մասին էր: 1921թ. hոկտեմբերի 13-ին հայկական վրացական ԽՍՀ-ների և Թուրքիայիմիջև կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս գործընթացումիր ուրույն մասնակցությունը ուներ նաև Խորհրդային Ռուսաստանը: Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները ևհաստատում ժամանակակից Թուրքիայի սահմանները: Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակ մեծ է եղել ռուսականկողմի ճնշումը հայկական կողմի վրա նույնիսկ անձամբ Ստալինի կողմից: Ըստ էության, Կարսի պայմանագիրը վերահաստատեցմոսկովյան խայտառակ և մեր ժողովրդի կենսական շահերի դեմ պայմանագիրը: Ընդհանրացնելով կարելի է նշել, որ վերոնշյալգործընթացները ռուս-թուրքական մերձեցումները և մեր կենսական շահերի հաշվին կնքված պայմանագրերը ռուսական կողմիվերջին 2-3 հարյուր տարվա հակահայ քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից էին և լիովին արտացոլում են մերհանդեպ, ինչու չէ նաև այժմ տարվող, ռուսական քաղաքականության իրական դեմքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23

Համեմատե՛ք Բաթումի և Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրերը.
Բաթումի հաշտության պայմանագիրը կնքելու համար, թուրքերն մեր արջև դրել էին չափազանց շատ պահանջներ: ՀՀ-ն ստորագրեց պայմանագիրը: ՀՀ-ն ստորագրեց մի պատճառաբանությամբ, որ  պատերազմը գնալով մեծանում է: Բավականին երկար է տևել Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրի ստորագրումըՀայաստանը ստիպված էր ընդունել թուրքերի պայմանները, և ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին տվել էր հրաժարական: Եվ ի վերջո` պայմանագիրն ընդունվեց:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15

Ըստ ձեզ՝ ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը:  Փորձե՛ք հիմնավորել պատասխանը.
Սևրի պայմանագիրը 1920թ. օգոստոսի 10-ին կնքվեց Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Հայերի կողմից պայմանագիրը վավերցարեց Ավ. Ահարոնյանը: Ըստ պայմանագրի Արևմտյան Հայաստանից միացյալ Հայաստանին էր անցնում 90 հազար քառակուսի կմ տարածք՝ ելքով դեպի Սև ծով: Եվս 70.000 քառակուսի ավելանում էր Արևելյան Հայաստանից: Ընդհանուր կազմում է 160 հազար քառակուսի:Դժբախտաբար այս պայմանագիրը մնաց թղթի վրա: Մուստաֆա Քեմալը և նրա ազգայնական գաղափարներով առաջնորդվող թուրքերը չնդունեցին այս պայմանագիրը: Այն մնաց օդի մեջ նաև 20թ. վերջին Արևելյան Հայաստանի խորհրդայնացման պատճառով: Այդ ժամանակ մեր երկիրը կորցրեց իր անկախությունը և դարձավ Խորհրդային Միության հանրապետություններից մեկը ընդհամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Այնուամենայնիվ, Սևրի պայմանագիրը օրինական ուժ ունեցող միջազգային փաստաթուղթ է, որը կարող է կյանքի կողչվել պատմական ցանկացած մի պահի:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4 – 8

Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը.
1918 թվականի Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները: Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև: Պայմանները չափազանց ծանր էին մեր երկրի համար: կնքված պայմանագրով հայ- թուրքական սահմանագիծը այնպես էր տարվում, որ երկիրը մասնատվում էր, և չնչին տարաք էր թողնվում Հայաստանին: Պայմանագրին համաձայն՝ Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք: Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան: Դրա նպատակն էր՝ խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած  Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին: Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի ոչ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918 թվականի նոյեմբերը:

Պատմություն 8

Комментариев нет:

Отправить комментарий