Կենսաբանություն





Կենսաբանություն




Լրիվ դոմինանտություն և ոչ լրիվ դոմինանտություն

Գամետների մաքրության վարկածը

Հարցազրույց բարեկամ բժիշկ(ուհի)ներից

1. Էրիթրթցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների քանակական և ֆունկցոնալ խախտումները կարող են առաջացնել արյան հիվանդություններ որոնք կարող են բերել մահվան մինչև անգամ չարորակ հիվանդություններ:
2. 1 ախտանիշներն են ընդհանուր թուլություն,գլխապտույտ,սրխառնոց,ջերմության բարձրացում,գունատություն և ցավեր տվյալ հատվացի շրջանում և ընդհանուր օրգանիզմում:
3. Առաջին հերդին արագ դիմել բջշկի,հակաբյոծիկային բուջում եթե միայն տվյալ հավտացի հիվանդություն է:Եթե տվյալ հատվածն է օրինակ կույրաղիքը եթե բորբոքված է բոժում են կամ անծիբյոծիկներով կամ բուժում են վիրաբուժական մեթոդով:Եթե ընդհանուր հիվանդություն է օրինակ չարորակ հիվանդություն է բուժում են քիմիաթերապիա միջոցով:Բուջումը տևում է ավելի երկար:Լեյկոցիտները ցույց են տալիս օրգանիզմի բորբոքական վիչակը ունեն պաշտպանողական հատկություն:


Մարդու Անատոմիա

Մարդու անատոմիա , մարդակազմությունգիտությունուսումնասիրում է մարդու օրգանիզմի և նրա առանձին օրգաններիձևըդիրքըչափերըներքին կազմությունը կապված դրանց ֆունկցիայի հետ։ Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է։ Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները։ Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է օրգան-համակարգերիորոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման ։ Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է ոսկրաբանությանհոդաբանությանմկանաբանությանընդերաբանության ներքին օրգանների՝ շնչառականմարսողականմիզային և սեռական համակարգերանոթաբանությաննյարդաբանությանկենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերներզատաբանության ներզատիչ գեղձեր և զգայաբանության։ Անատոմիայի այն բաժինըորն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխություններըկոչվում է տարիքային անատոմիա այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա։











Հետաքրքիր տեղեկություններ աչքերի մասին





Изображение
Աչք (լատ.՝ oculus), տեսողական օրգան։ Բաղկացած է ակնախնձորից (աչքից) ևաչքի օժանդակ ապարատից, տեղադրված է ակնախոռոչներում։ Աչքի օժանդակ ապարատին են պատկանում կոպերը, հոնքերը, թարթիչները,արցունքագեղձը, ակնամկանները։Ակնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք թաղանթներից և կորիզից։
Աչքը տեսողական օրգան է և կատարում է տեսողական ֆունկցիան:
ИзображениеՄեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:
Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։
Աչքերը հոգնում են, երբ նրանց շատ են լարում. օրինակ` հեռուստացույց նայելիս, համակարգչային խաղեր խաղալլիս, երկար գիրք կարդալիս և այլն:
Изображение
Ակնոցները օգնում են կարգավորել տեսողությունը: Լինում են տարբեր ձևի ակնոցներ. օրինակ, օպտիկական, արևաինԲայց ամենահարմարը լինզաներն են, նրանք ուղղակի հագցվում են բիբին և մարդը ստիպված չի լինում ակնոց կրել:
Աչքի լույսի պես պահել, աչքին փուշ դառնալ, աչքերը ծով դառնալ, աչքերին թոզ փչել:  


Բիոլյումինեսցենցիա


Կենսալուսարձակում կամ բիոլյումինեսցենցիա 

հին հունարեն βίος , «կյանք» և լատ. lumen «լույս»կենդանի օրգանիզմների լույս արձակելու հատկությունն է, որին նրանք կարող են հասնել ինքնուրույն կամ սիմբիոտների օգնությամբ: Բնորոշ է բազմաթիվ բակտերիաներին, ստորակարգ բույսերինսնկերին, որոշ անողնաշարավորներինձկներին և հատկապես ծովերում ու օվկիանոսներում ապրող կենդանիներին, որոնք արագ բազմանալիս առաջացնում են ծովերի լուսավորում։ Շատ օրգանիզմների բակտերիաներ, նախակենդանիներ լուսարձակումը թթվածնի առկայությամբ
տեղի ունենում անընդհատ, մյուսներինը՝ կատարվում է առանձին բռնկումներով և պայմանավորված է կենսագործունեության քաղց, բազմացման շրջան և այլն պայմաններով։ Որոշ դեպքերում կենսալյումինեսցենցման աղբյուր են լուսավորող բակտերիասիմբիոտները։ Բնության մեջ ամենատարածված երևույթներից է: Բարձր կազմավորմամբ օրգանիզմները լուսարձակման համար ունեն հատուկ օրգաններ, միաբջիջները` հատուկ օրգանոիդներ, իսկ բակտերիաները` ցիտոպլազմայում հատուկ նյութեր: Բիոլյումինեսցենցիայով օժտված միաբջիջ օրգանիզմները, երբ հավաքվում են մի տեղում երևում են նույնիսկ տիեզերքից:

Տանը

Ընտրեք ճիշտ պատասխանը

1.ջերմաստիճանը որոշելու սանդղակներ են
ա.Ցելսիուսի բ.Ֆարենհայտի գ.Կխլվինի դ.Նյուտոնի

1.ա.ցելսուսի
2.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը
ա.մեծանում է բ.փոքրանում է գ.չի փոխվում

2.բ.չի փոխվում
3.Կայծակի  ժամանակ պետք է

ա.պառկել բ.կանգնել գ.ոտքերը իրար միացրած կքանստել
3.գ.ոտքերը իրար միացրած կքանստել: 



Տանը ստուգողական



1.Ի՞նչպես է առաջանում կայծակը:Ի՞նչպես կարելի է պաշտպանվել կայծակից:
Կայծակների առաջացման պատճառը լիցքավորված ամպերն են: Ամպերը լիցքավորում են մթնոլորտի օդի հետ շփման հետևանքով: Կայծակի ժամանակ ամպերը լիցքաթափվում են՝ իրենց լիցքերը տալով միմյանց կամ հողին: Կայծակին ուղեկցում է ամպրոպը: Կայծակներից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում են շանթարգելներ և նաև մարդիք,երբ դրսում են լինում և տեղում է կայծակ,հարկավոր է ոտքերը իրար ամուր միացնել և կքանստել:
2.Էներգիայի տեսակները:Բերել էներգիայի մի տեսակից մյուսի  փոխակերպման օրինակներ:
Մեր շուրջը շարունակ ինչ որ բան տեղի է ունենում: Քայլում են մարդիկ, թռչում են ճնճղուկները, փչում է քամին, ընթանում են մեքենաները: Նույնիսկ այս պահին, երբ դու նստած ես համակարգիչի առաջ, քո աչքերը շարունակ շարժվում են աջ ու ձախ, բաբախում է սիրտդ, իսկ արյունը կատարում է իր պտույտը քո մարմնով մեկ:Առանց էներգիայի այդ երևույթները գոյություն ունենալ չեն կարող:
3.Լուսային և ձայնային երևույթներ:Ո՞րոնք են բնական և արհեստական լուսային 
աղբյուրները:


Երբ որ օրինակ պատուհանից կա լույս այդ լույսը փոխանցում է ինձ և օրինակ իմ 
ընկերուհուն և ես տեսնում եմ նրան:





















Ծաղիկներ

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղիգոյացման ֆունկցիա։ Առաջանում
                                                      է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։

Նկարագրություն
Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին նստադիր ծաղիկներ։

Կարուցվածք
Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։
Վարսանդ
Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։
Բաժակ և պսակ
Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։
Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։
Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար, որով գրավում են փոշոտողմիջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի,ծիրանենի)։
Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։
Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին։

Ծաղկի տեսակներ
Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։ Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի)։
Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։
Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան)։
Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։
Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ, եգիպտացորեն)։
Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի)։
Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է ղրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)։


Комментариев нет:

Отправить комментарий