2017-10-04

Հայոց լեզու 9


Բաղաձայնների ուղղագրություն 02.02.2018

Հայոց լեզու քերականություն Ապրիլ

1.Ուղղիր տեքստում ուղղագրական սխալները:
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

2. Որ բառերում անհրաժեշտ է, գրիր յ :

1. Իսրայել, Կարոյի, մի-ություն, կրի-ա
2. հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ
3. բամյա, վերարկու-ի, ծի-ածան, երգեյի
4. միմյանց, օվկ-անոս, միլ-արդ, ժանյակ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)
վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)
գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)
ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)
4. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. խ/Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մ/Մասիսի հողից, ե/Երասխի ջրից ու հ/Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վ/Վենետիկ:

2. հ/Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վ/Վան, բ/Բագավան, կ/Կարին, ե/Երվանդաշատ, վ/Վաղարշապատ, ն/Նախիջևան, ա/Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. վ/Վրաց մ/Միհրդատ թագավորը վ/Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
5. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
6. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Գծիկ
19.10.2017

Արմատի կրկնության դեպքում դրվում է գծիկ
Օրինակ՝
մեծ- մեծ խոսել
արագ-արագ քայլել

Մոտավոր թվերի դեպքում դրվում է գծիկ
Օրինակ՝
մեկ-երկու մարդ կար կանգնած
քսան-քսանհինգ հոգի մարդ էր եկել միջոցառմանը
տանսը- տասնհինգ բալ է քննությունները

Երբ երկու բառեր լրացնում են իրար՝ որպես մոտ իմաստ արտահայտող բառեր (ձևեր)
Օրինակ՝
Տուն- թանգարան
Աղբյուր- հուշարձան

Երկու կողմերի հարաբերություն ցույց տվող բառերը գրվում են գծիկով
Օրինակ՝ 
Հայ- Թուրքական հարաբերություններ
Ռուս- Վրացական բառարան
Հայ- Ռուսական բառատերտր

Երբ, որ թվանշանին հաջորդում է հոլովական վերջավորություն դրան միջև դրվում է գծիկ:
Օրինակ՝
3-ից 10-ին
9-րդ դասարան


Տանը
16.10.2017
Բուն Բացահայտիչ

Սայաթ- Նովան՝ հայ միջնադարի վերջին երգիչը, ծնվել է 1722 թվականին:

Հաղթողները՝ Էլենը, Մարիան և Դավիթը դիպլոմներ ստացան:

Եղբորս՝ Տիգրանին, այսօր պարգևատրեցին ավելի բարձր կոչումով:

Եղբայրս՝ Տիգրանը, երեկ ավարտեց ծառայությունը:

Դուք՝ Ալեքսանդր Ղազարյանդ, պարտավորվում եք ներկայանալ հավուր պատշաջի:

Արամ Խաչատրյանը՝ աշխարհահռչակ կոմպոզիտորը, մեծ ժառանգություն է թողել մեր սերունդին:

Արսենը՝ հորեղբորս որդին, վաստակել է կարատեի ֆեդերացիայի անդամների համակրանքը:

Հենց նոր ինձ մոտ էր Մարիան՝ դիմացի դպրոցի աշակերտուհին:

Ես՝ իմ ընտանիքի փոքրը, չէի կարող անտարբեր մնալ տեսնելով սեղանին դրված քաղցրավենիքը:


Դասարանում
16.10.2017
Բուն Բասահայտիչ

Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, մենք տեսանք նրանց պատմական գլուխգործոցները:
Հայաստանում ՝ հանրապետության հրապարակում, ես ներկա գտնվոցի մեծ համերգի:

Դասարանում
06.10.2017
Նպատակի պարագա

Ես գնում եմ դպրոց սովորելու համար:
Ես հաջողությունների եմ հասնում:
Ես գնում եմ դպրոց՝ սովորելու:
Գնացի խանութ՝ հացի:
Կան մի քանի կապեր որոնց առկայության դեպքում նախադասության մեջ պարտադիր բութ է դրվում: Այդ կապերից են՝ հանուն շնորհիվ, համաձայն, հակառակ,  ի պատասխան, փոխանակ, չնայած, ըստ:
Օրինակ՝
Ըստ օրենքի՝ բոլոր քաղաքացիները հավասար են:
Բոլոր քաղաքացիները հավասար են:

Տանը
05.10.2017թ.

Բութ հայերենի կետադրական նշաններից մեկը, որը դրվում է հետևյալ դեպքերում.

  • բացահայտյալի և բացահայտիչի միջև.
  • տրոհվող առաջադաս դերբայական դարձվածքից հետո և վերջադասությունից առաջ.
  • համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ.
  • նախադասության որևէ անդամի վրա՝ հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ՚ վերջինիս լրացումը
  • հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար
  • թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ.... բառերի ուղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա)
  • լրիվ կամ մասնակիորեն զեղչված ստորոգյալի դեպքում
  • չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար
  • տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա:
Նախադասություններ բութի գործածությամբ՝
 Հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին Աշիշատի դիցանվեր անտառի մեջ՝ հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգանքը: Րաֆֆի

Հայ նշանավոր պատմավիպագիրներն են՝ Ծերեց, Րաֆֆի, Մուրացան...

Մեր խնդիրներն են՝
ա) միավորել հայերին
բ) սովորեցնել խոսել հայերեն
գ) ...

Մի մորթուց կարված վերարկուի մեջ փաթաթված ՝ նա նմանվում էր մի գունդուկծիկ արարածի:

Չնայած ցուրտ եղանակին՝ նա բավականին թեթև էր հագնված:

Ըստ սովորության՝ նա տանից դուրս էր գալիս աքլորականչին:

Այսպես՝ կայացել է մեր պետությունը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ:


Դասարանում
05.10.2017թ.

Եթե իր և կնոջ միջև պատահում էին հակադիր ցանկությունների, հակադիր ձգտումների, հակադիր ճաշակների ընթառումներ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ընթառումներ պիտի տեղի ունենան իր կնոջ և մոր միջև:

Սմբատը խելոք է, կրթված, հասուն մտքի տեր, կյանքի փրձանքները ճաշակած: Նրա պահանջները շատ էր ու խիստ, և հենց այս է հայուհու հետ չամուսնանալու պատճառը:

Քաղաքը, որի մասին գրեցի ես: Հաճախ, շատ հաճախ պատկերվում է ուղեղիս մեջ մշուշային գծերով ժպտում է, արտասվում, ուզում է խոսել հուշեր արթնացնել:

Իմ մայրը, ճշմարիտ է, տգետ կին է, բայց բարի է, պարկեշտ և առաքինի կին է:

Այժմ, ինչպես տեսնում ես, այլևս առաջվանը չեմ, և կյանքում ոչ մի հետաքրքրություն չունեմ:

Պատմածներտ, աստված վերջը բարին անի, մտահոգությամբ են համակել ինձ:

Մենք, ո՞վ կարող է ճխտել, տասից վատ ենք ապրում, հարյուրից՝ լավ:

Վերջին օրերի տհաճ խոսակցությունները, եթե կուզես, քո անհամբերության և հեղհեղուկ բնավորության հետևանքն է:

Անցորդները, որքան էլ զարմանալի է, ոչ մի ուշադրություն չէին դարձնում համընդհանուր կեղտին:

Գնում ենք անքուն, անդադար. գաղթ է, փախեփախ խուճապ, լացուկոծ, սարսափ ու վայնասուն, անծանոթ մարդիկ, վայրէջք, գյուղեր ու քաղաքներ:

Տնային Առաջադրանք
02.10.2017թ.


Վերջակետի գործածությունը
Վերջակետը հայերենում տրոհության նշան է. դրվում է ավարտված նախադասությունների վերջում, և արտահայտում է մեծ դադար:
Օրինակ՝
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը:
Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում:«Կիկոսի մահը» Հովհաննես Թումանյան

Վերջակետն անմիջապես հաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ վերձակետից հետո դրվում է մեկ բացատ։ Վերջակետին հաջորդող բառը (բացատից հետո) սկսվում է մեծատառով:
Նախադասություններ վերջակետով՝
Այսօր դասը ավարտենք այսքանով:
Մենք զբոսնում էինք և հանկարծ նկատեցինք նրան:
Աշնան մեղեդին անվերջ շշնջում է ականջիս: Տերևները դանդաղ օրորվում են ցած:
Երևանում մոտակա 5 օրերին սպասվում են տեղումներ:

Միջակետի գործածությունը
Միջակետն օգտագործվում է՝
ա) անշաղկապ բարդ համադասական նախադասությունների, բաղադրիչ նախադասությունների միջև, եթե դրանք որոշ ինքնուրույնություն են պահպանում:
Օրինակ՝
Անձրևը դադարեց. վարդերը ժպտացին. ծիածանը կամար հյուսեց:
բ) երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է:
Օրինակ՝
Օջախը վառեց և երեսը ցավից կնճռոտվեց. մատն առել էր բոցին:
գ) առաջադաս հեղինակային խոսքի և նրան հաջորդող որոշիչի ուղղակի խոսքի միջև:
Օրինակ՝
Արջը գոհ մրթմրթաց քթի տակ.«Այ՝ ընկերս էսպես շիտակ պիտի լինի. Դե՛հ շիփ-շիտակ գնա՛ հիմի» Շիրվանզադե
դ) բառի կրճատում
Օրինակ՝
Տարիներ փորձելուց հետո, Պրն.(Պարոն) Պետրոսյանը ընդատեց գործարգը:
ե) համարակալումների ժամանակ, հերթական համար նշանակող թվից կամ տառից անմիջապես հետո:
Օրինակ՝ 
Հայերենի տոհության նշանները չորսն են.
1.վերջակետ
2.միջակետ
3.ստորակետ
4.բութ
զ) բացատրությունից հետո, եթե անմիջապես հաջորդում են օրինակներ:
Օրինակ՝
Հայաստանը համարվում էր Սովետական միություն Սիլիկոնային Հովիտը, և այնտեղ արտադրվում էին առաջատար համակարգիչներ. Արագածը, Նայիրին:
Նախադասություններ միջակետով՝
Մեր պարապմունքը ընդատվեց. մարզիչը իրեն վատ էր զգում:
Մարիան ասաց.
-Այո բոլորն էլ լավն են, բայց ես նախընտրում եմ երգել:
Դավիթը ասում է.
-Իմ սիրելի հայտնի խոսքն է.«Երբեք մի՝ ասա երբեք»:
Հապավումներ
Օրինակ- օր.
Պատասխան-պատ.
Պարոն-Պրն.

Ստորակետի գործածությունը
Ստորակետ դրվում է շաղկապներից առաջ բացառությամբ և,ու,կամ որոնցից առաջ ստորակետ դրվում է միայն այն դեպքում երբ ենթական փոխվում է:
Ես կգնամ, եթե դու ուշանաս:
Ես քեզ կզիջեմ, քանի որ դու փոքր ես:
Ստորակետը նաև կարող են գործածել թվարկելու ժամանակ
Օրինակ՝
Մենք խանութից գնեցինք զարդեր, հագուստ, կոշիկ և պայուսակ:
Խնջույքին նաև մասնակցում էին Նարեկը, Էլենը, Մարին, Դավիթը և Մաշան:
Աշնանը օրերը կարճանում են, ցրտում են և խամրում:

Դասարանում
Թելադրություն
28.09.2017
Ձմերուկ

Արբշիռ գինաբուքից հետո ամպովանու տակ նստած արքան օշարակ էր ըմբոշխնում և զմայլվում երփնագույն ծաղիկներով: Շուրջը մեղմածուփ նազում էին նրբաթերթ հափրուկներն ու դարփնեվարդները: Հանկարծ արքան նկատեց, որ երկաթակոփ դարպասների մոտ մի օձ է թպրտում: Կենդանին գլուխը խփում էր քարին, եղջյուրները քսում գետնին: Վախից սփրթնած արքան հապշտապ կանչեց խափշիկ պարտիզպանին: Մարդն առանց շփոթվելու շեղբիկով կտրեց օձի եղջյուրները:
 Մի առավոտ, երբ այգեպանը նստած էր աղբյուրի մոտ, հայտնվեց նույն օձը: Նա բերանից մի կորիզ գցեց ու թաքնվեց փփուտներում: Կորիզի տեղում աճեց կլոր ու փարթամ մի պտուղ: Բոլորը խուսափեցին համտեսել:Այն ուտեցրին ծեր դարբնին, որը մահամերձ էր: Ծերուկն իսկույն ապաքինվեց:
 Նայելով հրաշագործ պտղին՝ արքան գոչեց՝ չմեռո՜ւկ, այսինքն՝ չմեռցնող, որ հետագայում դարձավ Ձմերուկ:

Դասարանում
Թելադրություն

Հնէաբան, աներևակայելի առերես, բազմերանգ, երբևէ, լուսերես, միջօրե, առօրեական, պաշտոնեական, վերերկրյա, այժմեական, եական, արծաթազոծ, հատոր, օթևան, գիշերուզօր,լացուկոծ, հնգօրյակ, անորակ, հանապազօրյա, Ամանոր,նախընտրել,դասընթաց,այլընտրանք, չնկնել, մթնշաղ, Անգլիա, ռադիո, որդիակ, դաստիարակ, միմյանց, ծիածան, քվեաթերթիկ, Վիեննա, Ամալյա, Արաքսյա, Դանիել, Նապոլեոն, Մարիանա,Սոֆիա, Վիկտորիա ջրվեժ, րոպեական, Կարինեի, միակ, խնայել, հայելի, լռելյայն, սյունակ, Սոնայի, ճեպճերմակ, ծոփք, ըմբոշնել, ձեռփակալել, երբեմնի, Վարդկես, օրակարգ, անօգուտ, մրգահյութ, ծեծկրտուկ, քաշքշուկ, փնտրտուք, շոգենավ,աղոթք, խայթել, արթուն, զարթնել, դադարել, բրդուճ, նյարդայնանալ, հերթապահ, թերթել, ընթանալ, վաթսուն, ընդամենը, ընդհանուր, հարձակվել, լուցկի, թաղծել, ծածկել դարձնել, դեղձան, բարձրադիր, օրավարձ, լվացք, զիչել, թրչել, զեղչել, արջև, խոճկոր, կոճկել, մեջբերում, վայրէջք, աջակողմյան,դրախտ, վախճան, կմախք, տաղտակ, զղջալ,, լեռնաշղթա, զեղչել, ծախսել, խեզապուխտ, թուղթ, գաղտնապահ, պողպատ, քաղցկեղ, երեսուն, զմրսել, քաշկրտել, զարիվեր, հեռարձակել, խարխաբել, խարտոց, սարսուռ, թրթռալ, չնաշխարհիկ, ընդհակառակը, ապաշխարհել, խոնարհվել, օրհնանք, ընդառաջ, հարավային, նավթ, կաթվածահար, թավշյա, ասվալտ, երևույթ, կարևոր, հոգեվիճակ, սևեռուն, գինեվաճառ, թեթևոտն, այցեվճար, ամենեվին, բմբուլ, ամբոխ, անբաստանել, անբասիր, շանփուր, բամբակ, ամպ, անբարտավան, բամբասել, Թիֆլիս, մարզվել, բզկտել, բասկետբոլ, հիպնոս, դիակիզարան, վզկապ, ավտոբուս, արևակես, որպեսզի,հետզհետե, երաժշտություն, գժտվել, տույժ, անհրաժեշտ, այբուբեն, այբենական, տանջալի, տանջալուկ, միլիարդ, բալլադ,միլիոն, ցավալուկ, մոլախոտ:

Տնային առաջադրանք
25.09.2017թ.
Ձ-ծ-ց

Ամառային արձակուրդներին անձկալի օրերին էր: Հայրիկները գնում էին խոտհնձի. իսկ մենք՝ երեխաներս այգաբացից մինչև ճրագալույց խաղում էինք:
 Վերցնում էինք թխած կաթնահունցը. ձվածեղ հացի մեջ, և ժամերով կորչում: Խաղում էինք բարձրուղեշ դեղձենիների տակ, լսում դեղձանիկների դայլայլը, խոտերի մեջ գլուկոնձի տալիս: Օձապտույտ կածաններով իջնում էինք գետափ ուրց հավաքելու: Սակայն մեռ ամենասիրած տեղը հանդիպակած բերդի հինավուրց ավերակներն էին: Խցկվում էինք քարերի արանքը, կծկվում պահ մտնում ու ձայն տալիս միմյանց: Փորձիր գտնել: Ավերակները սլացք էին տալիս մեր երևակայությանը, և ինչ մտածածին պատկերներ ասես չէին անցնում մեր աչքերի առջևով: Պատկերացնում էինք սիգապանծ դյուցազուններին որոնք ձիուպախուրծները բռնած դոփում են որձաքարե սալահատակին կամ մրցում՝ դյութիչ դշխուհուն արժանանալու համար: Պատկերացնում էինք հերարձակ գեղեցկուհուն, որ շինծու հպարտությամբ բարձր պատշգամբից նայում է շքեզ հանդերձներով կտրիճներին: Կազմում էինք հակառակորդ բանակներ, հանկարծակի հարձակվում միմյանց վրա «ռմբակոծում» իրար, և ավերակներն արձագանքում էին մեր ցնցագին ձայներին ցնցվում, դղրդում:
 Երեկոյան, երբ հեռվից կայծկլտում էին գյուղի ճրագները, հիշում էին վերադարձի մասին:
- Այ տղա, էլի ո՞ւր էիր-սրդողած հարցնում էր մայրս:
Կծկտուր ինչ-որ բաներ էի ասում ու վազում լվացվելու:

Հնչյունափոխություն
20.09.2017թ.

Երբ բայի վերջում ավելանում է արմատ, ածանց վերջավորություն շեշտը տեղափոխվում է վերջի վանկ ձայնավորի վրա: Հնչյունափոխվում են ձայնավորները և երկհնչյունները: Ամենաքիչը հնչյունափոխվում է ա, օ(ո) օրինակ՝ կոճակ-կոճկել, սեր- սիրել, գիծ- գծել.
Ի-յ
Կղզի- կղզյակ, այգի- այգեպան(ի+ա>ե), ինձ- ընձական.

Ու-ը
Ումպ- ըմպել, ջուր-ջրել, ջրիկ; գարուն- գարնանային

Ու-վ
թթու- թթվել, կծու- կծվահամ, ձու- ձվածեղ



Հայոց լեզու, Գրականություն 8-րդ դասարան.2016

Комментариев нет:

Отправить комментарий