2016-02-08

Քիմիա



Քիմիա





                                                                    

Առաջադրանքներ՝ մայիսի 2-ից 8-ը
Ամփոփիչ թեստ-3
Ջրի քիմիական հատկությունները 2018 Քիմիա վարժություններ 9 2017
Թթվածին O2
Քիմիայի փորձ
Օքսիդների դասակարգումը

Քիմիական տարրեր
Տարրերի պարբերական համակարգ

Քիմիական օրենքներ

1/ Նյութի զանգվածի օրենքը
Քիմիական ռեակցիաների ժամանակ վերձված նյութերի զանգվածը միշտ հավասար է ստացված նյութերի զանգվածին:
2/Նյութերի բաղադրության պահպանման օրենքը.
Անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից նյութի բաղադրությունը միշտ հաստատուն է:
3/Քիմիական հավասարումների օրենքը
Քիմիական հավասարումը դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է:

Քիմիական ռեակցիանները

1/ Միացման
Միացման են կոչվում այն ռեակցիանները որոնց ժամանակ առաջանում են 1 բարդ նյութ:
2/Քայքայման
Քայքայման ռեակցիա են կոչվում նրանք որոնց ժամանակ 1 բարդ նյութից առաջանում են մի քանի նյութեր:
3/Տեղակազման
Տեղեկազման են կոչվում այն ռեակցիանները որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակազմում են բարդ նյութի տարրի ատոմներից որևէ մեկին:
4/Փոխանակում
Փոխանակում են կոչվում այն ռեակցիանները որոնք կատարվում են 2 բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

Տնային Աշխատանք








2015

Դմիտրի Մենդելեև



Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը (1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:
Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:
Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:
Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:
1841թ.-ի օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով:
Եվ եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության: Այնուհետև ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևն անհագ ծարավով էր լցված գիտելիքների նկատմամբ:
Լինելով ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող` ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին: Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական վատացող վիճակով: Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում:
1855թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայանում է ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»:
Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. « …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը: Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»:
1855թ.-ի նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար` լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան՝ ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը:
Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը: 1859թ.-ի ապրիլի 14-ին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը լինում է եվրոպական տասը համալսարանական քաղաքներում մինչև որ կանգ է առնում գերմանական Հայդելբերգ քաղաքում:
 
Այստեղ էլ ստեղծում է սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխանտանքով ժխտում «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տալիս, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկները, ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»: Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը:
Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը: Դրա համար Մենդելեևն սկսում է զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք դարձավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար:
1894թ. հունիսին ստանում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի պատվավոր կոչումը: 1905թ. ուղևորվում է Լոնդոն` թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը` Կոպլեյի մեդալն ստանալու: 1907թ. հունվարի 20-ին վախճանվում է սրտի կաթվածից:

Комментариев нет:

Отправить комментарий