2017-10-04

Գրականություն 9


Տնային աշխատանք
13.09.2017թ.
Տիր Աստված

Ըստ ավանդության Տիրը Հայկ Նահապետի որդին է, նրա անունով է կոչել հայոց չորրորդ մաիսը՝ Տրե: Տիր աստծու անունից է նաև հայոց մեջ տարածված Տրդատ (Տիրիդատ) անունը: Տիր աստվածը կատարել է գրողի և դպիրի դեր: Ըստ ավանդության՝ Տիր աստծու պաշտամունքի վայրը՝ մեհյան գտնվել է Զվարթնոց տաճարի տեղում: Քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո առաջինն ավերում են Տիր աստծու տաճարը:
Նախամաշտոցյան գիր. Գրի ծագումը տարբեր ժողովւրդներ վերագրել աստվածներին: Հայոց գրի աստվածը Տիրն էր: Տիրը դպրության աստվածն էր, իսկ դպրությունն ունի հետևյալ իմաստները՝ գիր, այբուբեն, գրագիտություն, գրականություն, մատենագրություն:
4-րդ դար գրեր: 4րդ դարի վերջին հայ գրերի ստեղծումը դարձավ պետական անհրաժեշտություն: Հայ եկեղեցու դիրքի պետական անհրաժեշտություն: Հայ եկեղեցու դիրքի ամրապնդումն ու ինքնուրույնությունը պահանջում էինք հոգևոր սպասարկումը կատարել ազգային լեզվով,մանավանդ, որ այս ժամանակը զուգադիպում է հայոց պետականության թուլացման և անկման հետ: Ահա պատմական այս իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտությամբ զգացվեց հայերեն գրեր և այդ գրերով ստեղծված գրականություն ունենալու պահանջը: Հայ գրեր ունենալու անհրաժեշտությամբ մտահոգված էին ինչպես և հայոց վեհափառ Սահակ Պարթևը: Այդ պատասխանատու գործը նրանք վստահում են ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկին Մեսրոպ Մաշտոցին:


Տնային առաջադրանք
07.09.2017թ.

1. Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցի մասին վարք գրել:

Կորյունը Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Ժամանակակից ուսումնասիրողներն ասում են, որ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես  443-450 թթ. ընթացքում:«Վարք Մաշտոցում»  զետեղված տեղեկությունների համաձայն՝ Կորյունը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ այսինքն կրտսեր գործակից: Կորյունը վարքը գրել է, քանի քր մտածել է՝ այն կարղ է օրինակ ծառայել սերունդների համար:

2. Որ արքայի օրոք են ստեղծվել գրերը:

387թ. կատողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը: Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագրի մասին և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը: Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին: Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան:

3.Այբուբենն ստեղծելուց հետո Մաշտոցն ո՞ւմ հետ սկսեց թարգմանել Սուրբ գիրքը:

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից: Կարճ ժամանակահատվածում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ: Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր:

4. Տրված թվականները գրել՛ հայոց այբուբենի տառերով:

3- Գ                   301- ՅԱ              3333-ՎՅԼԳ
25- ԻԵ              405- ՆԵ               2012-ՍԺԲ
34- ԼԴ              2514- ՍՇԺԴ
251- ՄԾԱ        4976- ՏՋՀԶ




Комментариев нет:

Отправить комментарий