2017-01-16

Ճամբարային Հրաշք Ուրբաթը...


Կլոր սեղան հանդիպում նկարիչ Արմեն Մխոյանի հետ
 Ճամբարային առաջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ընդհանուր պարապմունքից հետո, ընկեր Լիլիթը մեզ հայտնեց, որ հանդիպում ունենք աճպարար, տաղանդաշատ մի տղամարդու՝ Արմեն Մխոյանի հետ: Դե, նախապես լսել էինք հյուրի մասին, բայց անհամբեր սպասում էինք նրա այցին:  Երբ եկավ հանդիպման ժամը, մենք բոլորս հավաքվեցինք  կենտրոնական գրադարանում ու սպասում էինք հրաշքի.  երբ դուռը բացվեց, ներս մտավ մի տղամարդ՝ սև բաճկոնով, բայց սպիտակ հոգով: Նա կանգնեց բոլորիս դիմաց և երբ սկսեց խոսելը,  նրա բերանից դուրս եկավ աննկարագրելի խոսքեր:
  Քանի որ ես ինքս նկարիչ եմ, ինձ շատ հետաքրքրեց ընկեր Արմենի խոսքերը, խորհուրդները: Նա նույնպես նկարիչ էր և բոլորիս պատմում էր նկարչության մասին: Նա ասում էր, որ պետք է հոգիդ բաց անես սպիտակ թղթի առջև և նկարես՝ հոգի դնելով նկարիդ մեջ, այլ ոչ թե նկարես  անշունչ սառած մի պատկեր: Տաղանդաշատ Արմեն Մխոյանի խոսքերի ներքո նկարում էինք մենք՝ Սեբաստացիներս, այդ ընթացքում ընկեր Լիլիթը ընկեր Արմենին ցույց էր տալիս իմ այդ օրվա պրեզենտացիայի նկարները, որը պատրաստել և ներկայացրել էի դասարանին: Նյութում ցուցադրել էի իմ նկարները:  

Ընկեր Արմենի ներկայությամբ ընկեր Լիլիթը ցուցադրեց  նաև իմ այն լուսանկարը, որտեղ պատկերված էր ընկեր Լիլիթի դիմանկարը: Երբ ընկեր Լիլիթը դիմանկարը ցույց տալու ընթացքում բոլորի մոտ ասաց, որ նկարի հեղինակը ես եմ, բոլորը շրջվեցին դեպի ինձ և հարցնում էին՝ սա դու՞ ես նկարել, իսկ ես, ես այդ ամենից մի փոքր ամաչելով՝ նայում էի հատակին, մինչ բոլորը նայում էին իմ դեմքին: Երբ պարոն Մխոյանը ավարտեց նկարչության մասին դասընթացը, ինչպես խոստացել էր, հանդիպման ավարտին ցույց տվեց աճպարարական հնարքներ՝ մի փոքր մեզ ուրախացնելու, ինչու՞ չէ, նաև զարմացնելու համար: Նա ցույց էր տալիս, թե ինչպես է նա 3 անհավասար թելերը դարձնում հավասար, շատ չեմ պատմի, քանի որ եթե պատմեմ ավարտ չի ունենա. այնքան հետաքրքիր էր և զվարճալի՝ թելերը, մեկ կարմիր գնդիկը, որը ձեռքերիս մեջ դարձավ երկուսը, այն թաշկինակը, որը դարձավ կնոջ ներքնազգեստ, մեր մտքերը, որ պահելով մեր մտքում աչքերից գուշակում էր պարոն Մխոյանը, իսկ հրաժեշտի ժամանակ գեղեցիկ նկարաշար ունեցանք մեր հյուրի հետ:
   Շատ հետաքրքիր ճամբարային ուրբաթ էր,  որը մեր մտքերում ծնեց նոր հարցեր, թեկուզ տանջանք, գաղտնիքների բացահայտում:Կցանկանայի այդպիսի հանդիպումներ շատ լինեին, բայց նույն մարդու՝ Արմեն Մխոյանի հետ,  քանի որ ունենք մեր մտքերում ծագած շատ հարցեր և ցանկություն նորից հրաշք տեսնելու:
   Ընկե՛ր Մխոյան, հաճախակի կգաք, քանի որ մենք, ավելի կոնկրետ ես, հասցրեցի այս մի քանի օրվա մեջ կարոտել թե՛ Ձեզ, թե՛ հրաշքին, որը փոխում է մեր կյանքը, և թե՛ այն խոսքերը,  որոնք  ստիպում էր հավատալ հրաշքով լցված ուրբաթ օրվան: Անհամբեր կսպասենք Ձեզ,  որպեսզի տեսնենք նորանոր հրաշքներ և որպեսզի մեր միտքը լցնեք նորանոր կախարդական խոսքերով և հանելուկներով…:






                                                                                                     


                                                                                                                        
 




 

Комментариев нет:

Отправить комментарий