2017-10-13

Գենդերային հավասարություն

Որպեսզի չասենք կնոջ և տղամարդու իրավունքների, պարտականությունների և հնարավորությունների հավասարություն ասում ենք կարճ. գենդերային հավասարություն:
Գենդերը վերաբերվում է այն ընկալումներին, զգացմունքներին և վարքին, որը տվյալ հասարակությունն ասոցացնում է անձի կենսաբանական սեռի հետ: Այն վարքը, որը համապատասխանում է մշակույթային սպասումներին, կոչվում է գենդերային նորմատիվային վարք, իսկ այս վարքը, որը չի համապատասխանում այս սպասումներին, կոչվում է գենդերային շեղվող վարք: Չնայած, որ գենդեր և սեռ բառերը երկուսն էլ կրում են հետևյալ իմաստը՝ լինել տղամարդ կամ կին, նրանք սովորաբար կիրառվում են փոքր-ինչ տարբեր նշանակությամբ. սեռը բնորոշում է կենսաբանական տարբերությունները, իսկ գենդերը՝ մշակութային և սոցիալական: Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը (գենդերային հավասարություն) վերաբերում է կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար իրավունքներին, պարտականություններին և հնարավորություններին: Հավասարություն չի նշանակում, որ կանայք և տղամարդիկ պետք է նույնը դառնան, այլ նշանակում է, որ կանանց և տղամարդկանց իրավունքները, պարտականություններն ու հնարավորությունները չպետք է հիմնված լինեն այն փաստի վրա, արդյոք նրանք տղամարդ թե կին են ծնվել: Գենդերային հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց շահերի, կարիքների և առաջնահերթությունների գիտակցումը՝ հաշվի առնելով կանանց և տղամարդկանց տարբեր խմբերի առկայությունը: Գենդերային հավասարությունը միայն կանանց խնդիրը չէ, այլ նաև պետք է հավասարապես հետաքրքրի և ներգրավի տղամարդկանց: Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը և՛ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, և՛ համարվում է հասարակության մարդակենտրոն զարգացման կայուն ցուցանիշ:

Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց ոչ սահմանը:
                                                                                                             Մ.Թետչեր.

Комментариев нет:

Отправить комментарий