2018-02-04

Արտաշես I-ինի բարեփոխումները

Արտաշեսը ամբողջացնելով երկրի սահմանները՝ անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա Հայաստանում իրականացրեց հողային և վարչական բարեփոխումներ: Երկրի գավառների, նահանգների սահմանները հստակ նշես: Մեծ Հայքը բաժանեց15 աշխարհների և 120 գավառների: Գավառների և նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց՝ համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ՝ նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ 4 բդեշխությունները՝ այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:
Հողային բարեփոխումներ
Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին գրել է. Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմծակ հող չէր մնացել՝ ոչ՛ լեռնային և ոչ՛ դաշտային, այնքան էր շենացել երկիրը:
Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը՝ ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա հարձակվորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը՝ իր մոտ ապաստանելով պունիկյան 2-րդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

Հողային բարեփոխում
Արտաշեսի օրօք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները: Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից:
Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին՝ շահագրգռված չէր և չէր կարող զինորագրվել բանակին: Համայնական հողերի անզպուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել:
Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն մասնավոր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն մասնավոր հողային տնտեսությունների սահմանները սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից՝ օրինակացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից՝ պահպանում էր համայնքային սեփականությունը:
Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է թե. Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները..., կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ:
Սահմանաքարերից շուրջ 20-ը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:......

Комментариев нет:

Отправить комментарий