2017-05-19

Կյանքը գեղեցկություն է, գնահատի՛ր


Կյանքը գեղեցկություն էհիացի՛ր:
Կյանքը երջանկություն էճաշակի՛ր:
Կյանքը երազ էիրագործի՛ր:
Կյանքը մարտահրավեր էդիմագրավի՛ր:
 Կյանքը պարտականություն էկատարի՛ր:
Կյանքը խաղ էխաղա՛Կյանքը թանկ էգուրգուրի՛ր:
Կյանքը հարստություն էպահի՛ր․․․
Ահա այսպես  եմ ցանկանում սկսել միտքս, և ինչու՞ չէ, նաև խորհուրդ տալ բոլորիս գնահատելու ու արժևորելու կյանքի ամեն մի պահը, քանի որ յուրաքանչյուրիս ապրելու ընդամենը մեկ հնարավորություն է տրվում, վաղը գուցե այն չլինի: Կյանքը նմանեցնում եմ մի մեծ ծովի՝ հանդարտ, գեղեցիկ, անսահման, հրաշալի, անկրկնելի, թանկ, փոթորկող, մեղմ, խորը: Մի ծով, որտեղ կան շատ հետաքրքիր վայրեր, պահեր, անսահման գաղտնիքներ, որոնք մենք ցանկանում ենք իմանալ: Բայց ժամանակը անսահման չէ ինչ-որ պահ վերջանում է քո թթվածինը, չես կարողանում տեսնել այն, ինչ ցանկանում ես, բայց ուրախ եղիր, որ անգամ եղել ես այդ ծովում: Այդպիսին է և կյանքըմարդիկ ապրում են՝ փորձելով հասկանալ կյանքի իմաստը, բայց չեն նկատում, որ հենց դա է իմաստը։ Կյանքը անհասկանալի է, անկանխատեսելի, անսպասելի, հրաշալի, կյանքը գեղեցիկ է: Մարդիկ փորձում են փախչել բոլոր փորձություններից, հիասթափություններից, վատ բաներից: Բայց այդ ամենը ունի իր իմաստը, իր նշանակությունը: Կյանքը գեղեցիկ է նաև  իր տխուր և ուրախ պահերով: Մարդիկ ընդամենը պետք է հասկանան մի բան, եթե ծնվել են ուրեմն պետք է պատրաստ լինեն ամեն բանի:
Ես դեռ այնքան մեծ չեմ, որպեսզի կարողանամ խոսել կյանքի լավ ու վատ, սև ու սպիտակ, արդար ու անարդար արժեքների մասին, բայց այնքանով, որքանով հասկանում եմ, կարող եմ ասել, որ դա մի յուրահատուկ զգացողություն է, որ ամեն մարդ, ինչպես նաև կենդանի արարած, աշխարհ գալովաչքը բացելով          այդ արժեհամակարգը արդեն իսկ կարծես ունի, այդ հրահանգը տեղադրվում է մարդու բանականության և ենթագիտակցության մեջ: Դա մի զգացողություն էոր ամեն մարդ կարծես պայքարում է  կյանքում և գույներ է հաղորդում  իր կյանքին: Սկզբում մենք դա անում ենք  մեր ծնողների շնորհիվ և հենց առաջին պատկերացումները մենք կազմում ենք մեր ծնողների խորհրդներից  և այն տեսակետներից, որ նրանք ջանասիրաբար ներդնում են երեխայի ենթագիտակցության մեջ՝ ունենալու համար սեր կյանքի նկատմամբ: Կյանքը անվերջ պայքար է չարի և բարու միջևորտեղ շարունակ լսում ենք, թե ինչպես է բարին հաղթում չարին, ցավոք, դա երբեմն մեզ պատմում են նրա համար, որ մենք կարողանանք այդ գիտակցությամբ մեծանալ և պայքարել հանուն բարության, արդարության, քանի րր անարդարությունը ամենուր է: Կյանքի ընթացքը ցանկացած մարդու համար լի է խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ այն այնքան քաղցր է, որ այդ դժվարությունները միայն էլ ավելի ամուր են կապում մեզ կյանքինորքան դժվարություններ էլ հանդիպեն մարդուն, մարդը կյանքը ավելի է գնահատում և ամուր կառչում է դրանից: Հիմա մենք սովորում ենք, պայքարում ենք, որպեսզի գտնենք մեր տեղը այս կյանքում: Կյանքը մի պարգև է, որ ստանում է ամեն մարդ աշխարհ գալովստանում է և պետք է կարողանա գնահատել այդ պարգևը և այն ժամանակահատվածը, որ որպես հյուր է դիտարկվում: Կյանքը գեղեցիկ է, և ինչ ապակիով նայեք նրան, այդ գույնով էլ կերևա: Այս կարճ, բայց մեծ իմաստ պարունակող նախադասության մեջ  մեծ ճշմարտություն կա: Մենք յուրաքանչյուրս կյանքի նկատմամբ ունենք մեր պատկերացումներն ու դիրքորոշումները, և դրանով պայմանավորված մեր կյանքը կա՛մ դրական է, կա՛մ՝ բացասական: Կյանքի նկատմամբ լավատես մարդիկ հեշտությամբ են հաղթահարում իրենց առաջ ծառացած խնդիրները, իսկ վատատաես մարդիկ ամեն ինչում մեղադրում են կյանքին և իրենց բաժին ընկած բախտին: Սակայն կյանքը գեղեցիկ կլինի, եթե մենք լինենք նպատակասլաց և աշխատասեր՝ ամեն լավը զարգացնելով  և ամեն ինչում լավը տեսնելով: Երբ մենք լինենք մարդասեր և կամեցող, երբ ուրախանանք դիմացինի ուրախությամբ և տխրենք դիմացինի տխրությամբ, երբ լինենք միասնական և սիրով, այդ ժամանակ նույնիսկ անհնարինը հնարավոր կթվա և կյանքը կլինի գեղեցիկ և անհոգ:

Комментариев нет:

Отправить комментарий