2017-01-28

Ճամբարային պատում այց Մերգելյան ինստիտուտ







 

                                    Մերգելյան ինստիտուտը սկզբում չգիտեի ինչ տեղ է, չցանկանալով,  բայց գնացի նստեցի երթուղի և ճամբարի մեր խմբի հետ ուղևորվեցինք ինստիտուտ, որտեղ պատրաստում էին Հայկական «Արմթաբ» պլանշետները և հեռախոսները: Երբ տեղ հասանք մուտքի մոտ մի մարդ ասաց, որ հեռախոսով ներս մտնելն արգելվում է: Ինչո՞ւ,  հարց ծագեց ինձ մոտ, պարզվեց, որ ապահովության համար է, որպեսզի ոչ մի գաղտնի տեղեկություն դուրս չգա այդ տարածքից: Ապա մենք ծանոթացանք աշխատակիցների հետ և գնացինք դեպի հանդերձարան, հագանք  աշխատողների համար նախատեսված շապիկներ և գլխարկներ: Երբ դուրս եկանք հանդերձարանից, «Արմթաբ» լոգոյի կողքին նկարվեցինք և գնացինք առաջ: Աշխատասենյակում մենք նստեցինք , մեզ տվեցին երկաթյա թևնոցներ, որպեսզի մեզանից էներգիա չվերցնի, ապա մեզ մոտեցան աշխատակիցները և բացատրեցին, թե ինչ պետք է անենք: Նրանց օգնությամբ մենք երկու պլանշետ պատրաստեցինք, ապա մեր ձեռքով պատրաստած պլանշետները դրեցինք լազերի տակ: Լազերը պլանշետների վրա փորագրեց նրանց ընկերության տարբերանշանը՝ «Արմթաբ», ավարտելուց հետո մենք այն փաթեթավորեցինք՝ տեղադրելով մի ինչ-որ սարքի մեջ, որը ամրացնում էր նրա վրայի դրված ցելոֆանը: Մենք վերցրինք տաք-տաք պլանշետները, իսկ աշխատակիցները  մեզ ներկայացրին  իրենց աշխատակարգը: Շատ զարմացա, երբ իմացա, որ նրանք կարտոֆիլի կեղևից տոպրակ են փորձում ստանալ: Ապա դրեցինք ակնոցներ,  որոնք մեզ խաբելով՝ հավատացում էին, որ մենք գտնվում ենք մոլորակից դորս, որտեղ տեսանք մեր մոլորակը, արևը կարծես թե իրական լիներ: Վերջում լսարանում  էլեկտրոնային գրատախտակի վրա մենք տեսանք նրանց գովազդները, ստացանք անակնկալ նվերներ՝ «Արմթաբ» ընկերության կողմից պատրաստված ականջակալներ, ի դեպ,  այն ավելի լավն է, քան խանութից գնված ականջակալները: Հետո մենք վերցրինք դպրոցի բնագիտատեխնիկական մրցույթի համար պատրաստած մեր նվերները՝ պլանշետները,  գնացինք հանդերձարան, հագանք վերարկուները, վերցրինք մեր հեռախոսները և ուղևորվեցինք դպրոց: Երբ հասանք, բոլորին պատմեցինք դեպի Մերգելյան ինստիտուտ կատարած մեր  հիանալի  ճամփորդության մասին, իսկ տպավորությունների մասին կիսվեցինք մեր բլոգներում…

Комментариев нет:

Отправить комментарий