2017-01-27

Ճամբարային այց Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան












Հունվարի 13-ին՝ ժամը 14:30, մենք ուղևորվեցինք նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Երբ մենք իջանք երթուղուց, ես առաջին հերթին նկատեցի, որ մենք այդ պահին գտնվում ենք Կայարանում, որտեղ և գտնվում էր շատ գեղեցիկ ու տարբերվող մի սեփական տուն (բայց, մինչ տեսնելը, կարծում էի, թե մեծ թանգարան է): Երբ մտանք ներս, մենք տեսանք շատ քանդակներ, տարբեր հերոսների տարբեր պատկերներ, զարդեր, յուրօրինակ տարազներ, խոհանոցային պարագաներ, զենքեր և այլն: Ապա գիդը սկսեց բացատրել, պատմել այն ամենի մասին, ինչն առավել հետաքրքիր էր Ագուլեցու տանը: Երբ երկրորդ հարկ՝ զարմանահրաշ տիկնիկների սրահ էինք բարձրանում, աչքս ընկավ նրանց պատուհանին և ես առաջին անգամ տեսա Լուսիկ Ագուլեցուն՝ ճաշելիս: Մենք մտանք հյուրասենյակ և տեսանք այնտեղ հին իրեր, տարատեսակ զենքեր, հին ռադիո, դաշնամուր, որի վրա նվագեց մեր շատ սիրելի ընկեր Լիլիթը իր նուրբ ու գեղեցիկ մատներով,ապա ուղևորվեցինք դեպի վերև այտեղ կային բազում գեղանկարչական գործեր, դիմանկարներ, որոնք նկարել էր իր ամուսինը: Այստեղ կային նաև տիկնիկներ, որոնց շուրջ հյուսվել են անչափ հետաքրքիր զրույցներ. այստեղ էր չար աչքը, բարեկենդանը, բարի հոգին և չար հոգին սարսափելի վախենալու տիկնիկներ սատանա: Վերջում իջանք ներքև և կերանք ըկեր Լիլիթի պատրաստած համեղ տարեգաթան, որի մեջ նա դրել էր մետաղադրամ. ում որ ընկներ այդ մետաղադրամը, նա ոչ միայն կստանար նվեր, այլև կլիներ այս տարվա հաջողակը: Մեր առաջ ճոխ սեղան էին գցել, օգտվեցինք և անցանք գործի՝ տիկին Ագուլեցու օգնությամբ գործեցինք ցորենով կենաց ծառ, որը յուրահատուկ խորհուրդ ունի: Ապա եկավ վարորդը, որ մեզ տանի. մենք շտապ հագանք վերարկուները և վերադարձանք դպրոց: Երբ տեղ հասանք, ես ցատկեցի երթուղայինից լաավ շնչելով բացականչեցի <<Ա՜խ ինչ լավ օր էր>>…

Комментариев нет:

Отправить комментарий