2017-12-10

Նոր Տարին հին Հայաստանում

Հայոց ավանդական Ամանոր
Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիսԵվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:
«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:
Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղիցԻ տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն: Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:
Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:
Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Մերօրյա տենածառը կապում են գերմանական  Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց  ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը  իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են  մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենովցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն: Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Ավանդական Ամանորյա խոհանոց

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ: Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Ուտեստների մի մասը եփվում է դեկտեմբերի 30-31-ին: Հնում պարտադիր կերակուրներից էին հարիսան ու անուշապուրը: Ամենատարածված խմորեղենը «տարին» կամ «տարեհացն» էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: Եթե դանակը կտրելիս դիպչում էր կոպեկին, դժբախտության նշան էր, իսկ ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում: Ըստ պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սամվել Մկրտչյանի`Շիրակում տարեհացը կտրելուց առաջ, տան մեծ կինը, այն պտտում էր թոնրատան երդիկի շուրջը երեք անգամ, ապա երդիկից գցում էր քուրսու վրա:
Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլուխը, մյուսներն ավագության կարգով մոտենում էին նրանց, համբուրում մեծահասակների ձեռքերը, շնորհավորում Ամանորը և ստանում վասիլներ` որպես նվեր:

Համշենում ընդունված էր, իրար շնորհավորելուց բացի, շնորհավորել գոմերին ու անասուններին, մթերանոցներին և մաղթել բախտ ու հաջողություն: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ Նոր տարվա առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում Հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում: Ամանորի սեղանի պարտադիր խմորեղեններից էր գաթան: Թխում էին կլոր, ձվաձև, եռանկյունի, քառակուսի գաթաներ: Դրանց վրա երբեմն հատուկ փոսիկներ էին անում, որոնց մեջ երեխաները թռչունների համար ցորենի հատիկներ էին լցնում և դնում տանիքներին:
Նոր տարվա կապակցությամբ պատրաստում էին տարբեր ձի խմորեղեններ՝ քսակների, հյուսքերի, կովի կրծքերի, կենդանու սմբակների, ցորենի հորերի և այլ պատկերներով։ Մարդիկ հավատում էին, որ դրանք կնպաստեն հարստանալուն, աղջիկների մազերի երկարելուն, կովերի կաթի և ցորենի առատությանը:
Համշենահայերը ավանդաբար յոթ տեսակի կերակուր էին եփում: Նրանց տոնական սեղանի ուտեստներից էին լոբեան, լախտը, բոնջրով ապուրը, պասուց ճաշը, քեստոնա դդումը, չիրը, դդմով խորոջը, պրասով հացը, բաղլոման՝ սաջի վրա եփած տափակ հացը, քարհացը, որը քարի մեջ էին եփում, փուռնիստը և այլն:
Նորնախինջևանցիները տարեհացը զարդարում էին ոչ միայն ընկույզով և չամիչով, այլև զանազան նկարներով: Ծիսական այդ հացը սկզբնական շրջանում կտրում էին Կաղանդի գիշերը, իսկ հետո՝ տնօրհնեքին: Թխում էին նաև հայտնի խալաջը, որը կլոր կամ կիսալուսնաձև, մեջը ծակ հաց էր:
Հին երևանցիների Ամանորի սեղանները լի էին պասային ուտեստի ավանդական տեսակներով՝ աղանձ, որը ձավարով, կանեփով, քունջութով ու չամիչով էր համեմված, պասուց տոլմա, ձկնեղեն և այլն։ Պասային ուտելիքների առկայությունը պայմանավորված էր նրանով, որ տոնը համընկնում էր շաբաթապահքի օրերի հետ։
Լոռիում ամեն տուն Ամանորի հաց պիտի թխեր՝ անկախ այն հանգամանքից կենցաղային կարիքները հոգալու համար բավարար քանակությամբ հաց ոնեին, թե՝ ոչ: Շատ էին պատրաստում փոքրիկ մարդակերպ հացեր, հաճախ դրանք համեմում էին քիշմիշով: Այդ հացերը հիմնականում հայտնի էին «ասիլ-բասիլ» անունով: Պատրաստում էին նաև «կլկալ» կամ «ղուլաճ» անունով թխվածքներ, որոնք իրենցից ներկայացնում էին կլոր, մեջտեղը ծակ բլիթներ: Վերջինս անցկացնում էին եզան կամ գոմշի եղջյուրների մեջտեղով, որպեսզի այդ տարի իրենց հորերում ցորենի առատություն լինի: Ծիսական հացը թխելիս խմորի վերջին երեք գնդերի վրա ցորենի, գարու և հաճարի նախշեր էին անում: Վերջիններս դնում էին թոնրի մեջ՝ մինչև որ թեժ կրակից ուռչեն: Դրանցից յուրաքանչյուրի փքվելու աստիճանից էլ գուշակում էին սպասվելիք բերքի առատության չափը:

Նոր Տարին հին Հայաստանում

Զարգացած երկրագործություն վարած հայերը տիրապետել են աստղագիտական և տոմարագիտական լուրջ գիտելիքների: Նրանցով կողմնորոշվել են ինչպես վար ու ցանքի, այնպես էլ ամբողջ տարվա աշխատանքները կատարելիս:
Եվ այսպես, Հայոց լեռնաշխարհում վաղուց ի վեր գարնանային գիշերահավասարի օրը փաստացի գարնանային առաջին օրը երբ ցերեկը երջապես հաղթում էր գիշերվան,մեր նախնիները հողագործական աշխատանքների սկսման նախօրյակին տոնում էին բնության զարթոնքի և բուսականության, ցորենի հասկի ու հատիկի հովանավոր` Արա աստծո մահվան ու հարության հինավուրց տոնը:
Արայի խորհրդանիշը հայերիս և մյուս ժողովուրդների առասպելներում եղել է նոճին, սոճին, եղևնին կամ որևէ այլ մշտադալար ծառ: Կանաչ ծառը, փաստորեն Արայի տոնին` սկզբնավորող տարուն տվել է կյանքի նորոգման իմաստ, եղել է հավերժության կյանքի խորհրդանիշը:
Ամանոր-Նավասարդի տոնը համեմատաբար ավելի ուշ շարունակում էր մնալ որպես հին հայերի ամենասիրված, ամենաբազմամարդ ու ամենանշանավոր տոներից մեկը:
Այդ տոնակատարության օրերին հեթանոս հայերը հինավուրց նվագարանների մեղեդիների և ծիսական երգերի ուղեկցությամբ Արամազդ աստվածահոր և Անահիտ դիցամոր մեհյաններում երինջներ և ցուլեր էին զոհաբերում: Տոնախմբություններին մասնակցում էին ոչ միայն արքունիքը, նախարարությունն ու զինվորականությունը այլև ողջ ժողովուրդը: Նավասարդը երգի ու պարի, որսորդության, խաղերի ու խրախճանքների տոն էր: Այդ տոնախմբությունների արձագանքն է խտացած հայօց Արտաշես արքայի երգ-բաղձանքի` մեզ հասած պատառիկում.
Ո~ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաօտն Նաւասարդի...
Այդ օրը բոլորը հագնում էին տոնական զգեստներ, գերակշռում էր կարմիրը, որպես արևի,ուրախության, երջանկության խորհրդանիշ: Կարմիր թելերով էին զարդարում ընտանի կենդանիների եղջյուրները սրբազան ծառերի ճյուղերը որպեսզի տարին առատ լիներ պատանիներն ու աղջիկները տնից-տուն էին շրջում ամանորի երգերով և իրենց բարեմաղթանքների դիմաց նվերներ ստանում: Տանտիրուհիները նվերներ էին ուղղարկում նորահարսներին և նորափեսաներին, պատրաստում էին մարդկանց , ընտանի կենդանիների, կենցաղային իրերի նմանությամբ ծիսական հացիկներ, թխում էին տարի կոչվող ավանդական կլոր գաթան, որի խորիզի մեջ դրված մետաղադրամը որոշում էր, թե ով է լինելու ընտանիքի ամենաբախտավոր անդամը եկող տարում:
Ամանորի ծիսական 7 կերակուրների մեջմեծ տեղ էր հատկացվում ցորենի հատիկց կորկոտ և չոր մրգերից պատրաստվող կերակուրներին:

Հազարամյակներ շարունակ սիրված և ժողովրդականություն վայելած այս տոնը բնականաբար, չէր կարող մոռացվել Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո էլ: Ամանորի ծեսերի որոշ մասը, ներառյալ նաև ծիսական երգաշարն ու ուտեստեղենը գոյատևել են մինչև մեր օրերը:

Աղբյուրներ՝

Комментариев нет:

Отправить комментарий