2017-06-04

Հունիսի 1ը Mass media գիտակրթական կենտրոնում...


Հունիսի 1-ին՝ երեխանների պաշտպանության օրը մեզ հրավիրել էին բաց դասի Զոհրաբ Հարոյանի հետ ԵՊՀ-ի «Մասս մեդիա»  գիտակրթական կենտրոնում: Բաց դասը կազմակերպվեց մամուլի ասուլիսի ձևաչափով։ Թեման Հով Թումանյանի «Գիքորը» պատմվածքն էր նոր դարաշրջանի լույսի ներքո։ Մենք զրուցում էինք Գիքորի մահվան շուրջ և մեզ հետաքրքրող հարցերն ուղղում Զոհրաբ Հարոյանին, ով հանդես էր գալիս որպես  ԱԺ պատգամավոր բազազ Արտեմի մամուլիս խոսնակ։ Մենք շփվեցինք «Մասս մեդիա » կենտրոնի ուսանողների հետ, փոխանակվեցինք մեր հեռախոսահամարներով ապա մեզ հայտնեցին ,որ պետք է լուսաբանել օրը և ներկայացնել որպես լրատվական նյութ։ Ասուլիսը անցավ բուռն քննարկումով, արդեն վերջացել էր զրույցը, բայց շատերի ձեռքերը դեռ կաված էին մնացել օդում, դեռ շատ հարցեր անպատասխան էին մնացել՝ ուղղված մամուլի խոսնակին։  Ասուլիսի ավարտից հետո մենք դուրս եկանք լսարանից, և քանի որ հունիսի 1 էր՝ մեր օրը, որոշեցինք չվերադառնալ դպրոց և գնալ քաղաքում թափառումների։ Ոտքով գնացինք դեպի Հյուսիսային պողոտա , այնտեղ կազմակերպեցինք ազգային պարերի ֆլեշմոբ ,  պարեցինք Маша-ի հետ,  ապա մեզ միացան մեր դպրոցի մեկ այլ ջոկատի աղջիկներ, և սկսեցինք պարել ու ուրախացնել մարդկանց, այնտեղ գտնվող փոքրիկներին։  Հետո նորից ոտքով  գնացինք Օպերա , այնտեղ  էլ էր միջոցառում մենք սկսեցինք պարել և հանկարծ բացահայտեցինք, որ մեր ընկեր Լիլիթը շատ գեղեցիկ հնդկական պար է պարում, նա պարում էր, ուրախացնում մեզ, իսկ մեր շուրջ գտնվող մարդիկ ժպիտով նայում էին մեր ճամբարային ուրախ խմբին։  Հետո, քանի որ տարեդարձ ունեինք նշելու, շտապ գնացինք կանգառ ու երթուղայինով հասանք դպրոց.... Այդ  հրաշալի օրը մեր շատ սիրելի Թամարայի ծննդյան տարեդարձն էր և նա որոշեց մեզ հյուրասիրել։  Նա խանութից  սիրուն տորթ , հյութեր գնեց,  ապա եկանք ու մեր դպրոցի ակումբում սեղան գցեցինք։  Մեր Թամարան փչեց մոմերը, կտրեց տորթը, մենք երգեցինք, շնորհավորեցինք նրան,  (բայց ինչպես մնացած տարեդարձներին, այս մեկին նույնպես տորթ չկերա)։ Հյուրասիրությունից հետո բոլորը տուն գնացին այդպես ավարտվեց մեր ամառային ուսումնական ճամբարի ևս մեկ հիշարժան օր։ Տուն վերադարձանք՝ տպավորված և վառ հիշողություններով, լուսաբանեցինք  մեր օրը և անհամբերությամբ սպասում էինք  ճամբարային հաջորդ օրվան.....:)
Պատումներ





























Комментариев нет:

Отправить комментарий