2017-06-05

Ի՞նչն է իրականում Գիքորի մահվան պատճառը…(լրատվական նյութ)

Ի՞նչն էր իրականում ԱԺ պատգամավոր Բազազ Արտեմի խանութի մենեջեր Գիքորի մահվան պատճառը: Հենց այս հարցը փորձեցինք պարզել հունիսի 1-ին ԵՊՀ «Մասս մեդիա» կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Ասուլիսին ԱԺ պատգամավոր բազազ Արտեմի փոխարեն լրագրողներին ներկայացավ նրա գրասենյակի մամուլի խոսնակը՝ ԳՃավճավաձեն, ով բացատրեց պատգամավորի բացակայությանը
-Բազազ Արտեմն այսօր ներկա չէ ոչ թե մամուլում իր մասին տարածված լուրերի պատճառով, այլ պարզապես իր աշխատողի մահվան լուրը շատ ծանր էր ազդել պատգամավորի վրա: Մահվան մանրամասների վերաբերյալ մենք գիտենք, որ դեպքից մի քանի օր առաջ Գիքորին ոչ ոք չի տեսել և չի իմացել նրա տեղը: Նա մահացել է բազազ Արտեմի ամառանոցում, երևի մրսել էր. մահվան պատճառը թոքաբորբն էր:
Լրագրողների այն հարցին, թե ինչու մեկ շաբաթ աշխատանքի չներկայացած աշխատողով ոչ ոք չի հետաքրքրվել և հիվանդության լուրն իմանալուց հետո էլ ծնողներին ոչինչ չի տեղեկացվել, խոսնակը պատասխանեց, որ դա նորմալ էր:
-Իր բացակայությունը շատերին մտածելու տեղիք չի տվել։ Նրա գտնվելու վայրի և վիճակի մասին միայն տեղյակ է եղել նրա մտերիմ ընկերը՝ Վասոն, և Գիքորի փոխարեն կատարել է ողջ աշխատանքը, ուստի կորած մենեջերին գտնելու անհրաժեշտություն չի եղել: Միայն մեկ շաբաթ անց իմացանք, որ Գիքորի հիվանդությունը գլուխ է բարձրացրել, և նա մահացել է:
Իսկ այն բոլոր փաստերը, որոնք մեր խմբագրությունը գտել էր մինչ Գիքորի մահը (մենեջերի ձեռագիր նամակները ընտանիքի անդամներին այն մասին, որ իր նկատմամբ աշխատանքի վայրում բռնություն են գործադրում, տանը սոված են պահում օրերով, ուշ են վարձատրում և այլն, փաստերն այն մասին, որ թեև պետական աշխատող էր, բայց չուներ ոչ մի ապահովագրական փաստաթուղթ, պատգամավորի խոսնակը հերքեց` դրանք բոլորը վերագրելով որպես Բազազ Արտեմի բարի համբավը վարկաբեկելու փորձեր այլ կուսակցության կամ քաղաքական ուժի կողմից: Եվ որ անգամ պատգամավորն ինքն է փոխհատուցելու Գիքորի ընտանիքի բարոյական վնասը, որը, սակայն, մեր հաշվարկներով կկազմի ապահովագրական փոխհատուցման ընդամենը 5%-ը:

Եվ վերջում հավելենք, որ վաղը ԱԺ-ի արտահերթ նիստում կքննարկվի նոր օրինագիծը` պատգամավորներին արգելելու զբաղվել բիզնեսով և պետականացնել բոլոր պատգամավորների անհատ ձեռնարկատիրական ընկերությունները, իսկ թե ինչքանով այս արտահերթ նիստը կապ ուներ ԱԺ պատգամավոր բազազ Արտեմի խանութի մենեջերի մահվան հետ, կարդացեք մեր օրաթերթի վաղվա համարում: 

Комментариев нет:

Отправить комментарий